Ես ապրել եմ ամենաարագ փոփոխվող դարում: Տեսել եմ սայլից մինչև հիմիկվա ֆեյսով գյալաջին: Նաև 2 գլոբալ համակարգերն եմ տեսել ներսից:
Եվ հասկացել եմ, որ այս արագընթաց զարգացման հիմքում առավել մեծ է եղել մարդու պատասխանատվությունը հենց իր հանդեպ:
Արևմտյան ու հայ մարդու տարբերությունը հենց դրանում է: Ի տարբերություն արևմտյան մտածելակերպի, հայ մարդը ոչ թե իրեն, այլ ուրիշին է տեսնում որպես հարց լուծող ու պատասխանատու:
Դրա վրա են հիմնված մեր բոլոր գեշությունները՝ սկսած ամեն հարցով կաշառքից, պաշտոնյայի հանդեպ լլկվածությունից, վերջացրած հանցագործի ու գողի դեմ նվաստանալն ու հանդուրժելը, մի խոսքով՝ էս ախպերականը:
***
Ինձ թվում էր, թե քաղաքը միշտ ավելի երկար է ապրում, քան նրա մարդիկ- սխալ էի: Երևանն արդեն չկա, իսկ նրա հին մարդիկ դեռ կան:
Ինձ թվում էր, թե լեզուն մահանում է ազգի հետ- սխալ էի: Ոսկեղենիկ հայերենը ստեղծողներն արդեն հազարամյակից ավել է չկան, իսկ հայերենը կա՝ ու հիմա էլ նրանով բարբաջողների լեզուն է:
Ինձ թվում էր, թե ամեն նոր սերունդ նախորդ սերնդից վերցնում է դրականը, յուրացնում և ավելացնելով իր նորը՝ ավելի զարգացնում այն- էլի սխալ էի: Նոր սերունդ կա, որ ոչ թե վերցնում է հինը օգտագործելու ու զարգացնելու համար, այլ մսխելու, այլանդակելու, հոշոտելու ու ոչնչացնելու համար:
Ինձ թվում էր, թե զավակները միշտ էլ ավելի խելոք, գրագետ ու իմաստուն են լինելու քան հայրերի սերունդն է - չարաչար սխալվում էի: Ես ինքս հորս սերնդի համեմատ ռեգրես եմ, իսկ հաջորդ սերնդի հաշվով էլ կլռեմ, որ նոր "հանճարների" կողմից չպիտակվեմ:
***
Համառ երազկոտների մի սորթ կա, որին թվում է, թե Հայաստանում իշխանության խնդիր կա՝ որ եթե ճիշտ մարդիկ լինեն վերևներում, հարց կլուծեն։
Իրականում խնդիրները ամենաներքևներում են, հաց ու կլեպ փախցնողների, իրար քցողների ու իրենց խողովակի տեղ դնող շարքայինների ու հենց երազկոտների ու աճպարարների հարթություններում։
Ցավոք, նույնիսկ տեսականորեն, խնդիրն արդեն անլուծելի է, որովհետև ազգովի հոշոտեցինք երկիրն էլ, իրար էլ ու պետությունն էլ։
Հա, ասեմ, զգույշ եղեք մանավանդ ռեստորաններում, կողքի սեղանների ախպերական գարդերոբները կարող են ձեզ ուտել քյաբաբի փոխարեն:
***
Հասկացողին:
Որակյալ պոռնիկը /լայն իմաստով էսթետ- դավաճանը/ ծանր է նստում կոնկրետ մարդու վրա, բայց և որակյալ պոռնիկն է եղել մարդկության զարգացման լոկոմոտիվներից մեկը: Հենց պոռնիկն է այն գրավիչ "օբյեկտը", ով իր "թուլությամբ"՝ դավաճանության աստիճաններով բարձրանալով, ընթանում է վատից դեպի առավելի, լավի, ուժեղի ու կատարյալի բացահայտումը և դրանով իսկ՝ նրա առաջ մղումը, ստանդարտի հաստատումը:
Ցավոք հայկական միջավայրում կատարելապես բացակայում է նրբանկատ պոռնկությունը, փոխարենը առերես ու էժան քցոցին է: ԵՎ որի էությունը ոչ թե լավի որոնումն է ու վայելքը, այլ մի փոր հացը՝ սկսած փողոցում ֆիզիկական պոռնկությամբ զբաղվողից՝ մինչև մի փոր հացը նշանաբան սարքած, ծակաչք ու քցող պաշտոնյան:
***
Հավանոցի օրենքներից:
Եթե որևէ մի հավ, ասենք հիվանդության պատճառով, մի այլ հավի .դրբի. տակ ընկավ ու կատարից կտցահարվեց, ապա ավտոմատ կատարվում է հետևյալը:
Էդ հավանոցի նույնիսկ ամենավերջին բլնգյած, տհաս հավը, էդ խեղճի կողքով անցնելիս, անպայման իր պարտքն է համարում նրան նորից հենց կատարից կտցելը:
Եթե կտցահարվածը իր գլուխը պաշտպանելու ձև չգտավ, մի քանի օրից կողքի միամիտները դրան կսատկացնեն:
Ռուս զեկերը հոյակապ տեքստ ունեն այդ մասին՝ -Уши повесишь, мозги заклюют.
***
Երևանի ծայրամասերի ցանկացած բարձրահարկ շենք կարող էր ընդդիմադիր ուզած ցուցակից լավ ցուցակ հաներ ու ցանկացած գյուղ էլ՝ իշխանականից լավը:
Ու ստացվում է, որ մատից ծծած ցուցակները դրել են մարդկանց դեմն ու ասում են ընտրեք: Ինչն ընտրեն՞ որ ցուցակն է որից լավը՞: Որ ցուցակն է որևէ համագումարով ընտրվել, կազմվել՞ Բա եթե ցուցակն ինքնին բլեֆ է, ապա ողջ ընտրություն ասածն է աբսուրդ:
Ժողովուրդ , աշխարհի երեսին չկա մի ժողովդրավարական երկիր, որ էսպիսի առերես գեշ բլեֆերով ընտրություն անի: Ամոթ է, խայտառակություն։
***
Նոր մի տեղ կարդացի սա - "Համակերպվեք այն մարկանց հետ, որոնց ունակ չեք լինելու երբեք փոփոխել" որպես ուշադրության արժանի միտք- փիլիսոփայություն:
Մարդկանց չեն փոխում կամ համակերպվում: Մարդիկ ապրում են իրար հետ ու իրար շնորհիվ ու որպես հետևանք՝ հարաբերվում իրար: Եթե համակերպվելու սուբյեկտը անկախ քեզանից մեկն է, ասենք սարի չոբանը, ապա խնդիր չկա: Իսկ եթե դա քո մոտիկ մարդն է, կամ իշխանությունը, որը նստում է քո գլխին, ապա ոչ թե համակերպվում են, այլ համապատասխան վերաբերվում, իսկ եթե պետք է, նաև աղյուսը հագցնում գլխին: Հակառակը կոչվում է ստրկամտություն:
Արա Հարությունյան